1363 դիտում
20:27 17-05-2014
Ընդամենը քննարկում ենք դպրոցական ատեստատի գնահատականները որոշակի բանաձևով մրցութային դիտարկելու առաջարկությունը. Արմեն Աշոտյան
ՀՀ Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի դիմորդներ, աշակերտներ և ծնողներ:
Երեկ որոշ լրագրողների թեթև ձեռքով հայտնվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, թե իբր նախարարությունը մտադրված է վերացնել բուհերի ընդունելության քննությունները:
Թեպետ ես ԱԺ-ում հերքել եմ այդ ապատեղեկատվությունը, թեմային վերաբերող քննարկումները շարունակվում են:
Ընդգծում եմ, որ խոսք չի գնում ընդունելության քննությունների վերացման մասին, այլ մենք ընդամենը քննարկում ենք դպրոցական ատեստատի գնահատականները որոշակի բանաձևով մրցութային դիտարկելու առաջարկությունը, որպեսզի լրացուցիչ շահագրգռվածություն առաջանա ավարտական դասարաններում յուրացնել հանրակրթական ծրագիրը ամբողջությամբ, և չսևեռվել բացառապես ընդունելության առարկաների վրա:
Այս հարցին վերաբերող հանրային քննարկումները դեռ առջևում են»:
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
23:45 16-05-2014
Ատեստատի գնահատականները հնարավոր է մրցակցային դառնան.տեսանյութ
Այս բաժնից
1570 դիտում
19:17 29-01-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը. Հետք
610 դիտում
19:09 29-01-2025
Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները
463 դիտում
18:57 29-01-2025
Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին