6990 դիտում
14:13 18-06-2020
Դուք սովոր եք եղել՝ «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու. Նիկոլ Փաշինյան
Մենք պայմանը դրել ենք, եթե մարդը չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի, թող չդիմի հակաճգնաժամային աջակցությունից օգտվելու համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 20-րդ միջոցառումը ենթադրում է, աջակցություն ստացող անձանց տվյալները հրապարկվում են համապատասխան կայքում և դա կարող է անձնական տվյալների հրապարակում դիտարկվել:
«Սա նրա համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Պետ է կետ լինի, որ մարդը համաձայն է իր անձնական տվյալների հրապարականը: Եթե մարդը համաձայն չի, ինչո՞ւ համաձայն չի, եթե տուժած ոլորտի աշխատող է, ուրեմն պետք է համաձայնություն լինի: Եթե չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի, ուրեմն ասենք ինքը մեծահարուստ է և չի ուզում հարևան իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել:
Երբեմն իմ մոտ տպավորություն է, որ օրենքներն այնպես են ընդունված, որ հատուկ հնարավոր չլինի արդյուննավետ աշխատել, որ հնարավոր լինի ծանոթ, ընկեր, հորեղբոր տղա մտցնել, մտցնել ցուցակ, փողերը մեջ-մեջ անել: Ոչ, պետք է հրապարակվի, եթե չի հրապարակվելու, այս միջոցառումը չենք անում և վերջ: Կամ էլ ասեն՝ չենք հրապարակում, սկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրեն, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետների, մնացածն էլ նախարարների: Հետո էլ հայտարարեն՝ ոչ ոք օգնություն չի ստացել:
Դուք սովոր եք եղել «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, դրա համար նշանակում է, որ ոչ ոք չի ստացե՞լ: Պայմանը հետևյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,- հայտարարեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
8268 դիտում
08:59 18-12-2019
Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել, 6 անձ՝ 103 թաղման նպաստ. ՀՊ բացահայտումները. «Ժողովուրդ»
1351 դիտում
15:13 10-08-2024
Թուրքերն ասում են՝ պետք է գնաք, ձեր սահմանադրությունը փոխեք, դուք մարդ չեք, պետություն չեք. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
1306 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
880 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար