211652_close_icon
views-count36185 դիտում article-date 11:08 11-06-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արզնի գյուղի 1-ին կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Վարուժան Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արայիկ Հունանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հունանյանի ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Լիսանդր Հովսեփյանը և Վ. Սարգսյանի ուղևորներ՝Բյուրեղավանի բնակիչներ՝ 3-ամյա Արարատ Ալեքյանն ու 1-ամյա Դավիթ Ալեքյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց դուրս են գրվել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր