211652_close_icon
views-count67682 դիտում article-date 09:48 26-01-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Բեկոն» մսամթերքների արտադրամասի մոտ բախվել են 2 Mercedes-ները, որից հետո Nissan-ը բախվել է վթարված Mercedes-ներից մեկին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 17 կմ-ին` «Բեկոն» մսամթերքների արտադրամասի հարևանությամբ, բախվել են Mercedes SLS մակնիշի 01 ԼԼ 888 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 95 ХP 005 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Մայիսն Բադոյանն ու Միշա Ստեփանյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Ա․ Ավետիսյանը։ Ֆոտոլրագրող Գ․Շամշյանը հայտնում է, որ, նշված վթարից հետո, Nissan Serena մակնիշի 74 ХХ 001 համարանիշի ավտոմեքենան էլ բախվել է վթարված Mercedes C180-ին։ Երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են բաժանարար գոտու գազոնի մեջ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր