211652_close_icon
views-count4312 դիտում article-date 14:31 10-06-2020

Ի՞նչ է գրված գրքում նաև Ն. Փաշինյանի մասին, ինչու՞ է այսքան մեծ հետաքրքրություն առաջացել. hayreniq.am

[url=http://hayreniq.am/am-n-5339.html?fbclid=IwAR0YG4r4BZC3isAD-08aJ_Y-qbNpDItg_WTrQ2-DVTgOuiiuv6aOjpUFjxU]Hayreniq.am[/url]-ը գրում է. «Մի քանի օր առաջ լույս է տեսել գրող, լրագրող, քոուչ ու կինոսցենարիստ Արփի Վանյանի ՛՛Դեպ Աստծո նստավայր՝ Հայաստան՛՛ պատմաֆանտաստիկ, արկածային վիպակն ու միանգամից արժանացել բոլոր տարիքի ընթերցողների ուշադրությանը: Վիպակը, հեղինակի թվով 4-րդ գիքն է, որի վրա աշխատում էր 3 տարի և ավարտին հասցրեց ինքնամեկուսացման այս երկու ամիսների ընթացքում: Առաջին տողից ընթերցողը դառնում է վկան ու մասնակիցը Հայոց հազարամյա պատմության մի շարք կարևոր դրվագների՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջան, Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատ, Մուսա լեռ, Գրերի գյուտ, Քրիստոնեության ընդունում… Ընթերցողը նախ կփորձի հասկանալ, թե որ դարում է հայտնվել, ապա որոշում կայացնել, թե ինչպես վարվի ստեղծված իրավիճակում: Վարդան Մամիկոնյանի հետ հանդիպում, Տիգրան Մեծի հետ ճաշկերույթ, Մուսա լեռան վրա տեղի ունեցող մարտեր, Արցախյան պատերազմ, Ապրիլյան պատերազմ ու նաև մեր օրեր… Վիպակում անդրադարձ կա նաև հեղափոխությանը, այդ ժամանակաշրջանում ծավալվող դեպքերին: Պատմության հերոսները հայտնվում են իրադարձությունների կիզակետում, հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց միջև փոքրիկ զրույց է ծավալվում և պատանիները կատարում են իրենց կարևոր եզրահանգումը, իսկ թե ինչ եզրահանգման մասին է խոսքը՝ կիմանանք ընթերցելով գիրքը: Մի բան հաստատ է. Գիրքն անտարբեր չի թողնի ոչ ոքի: Այն ընթերցողին կհուզի մինչև հոգու խորքը. Սեր, կարոտ, հուզմունք, կորուստ, արցունքներ, ժպիտներ, պարտություններ ու հաղթանակներ… »։

Նմանատիպ նյութեր