211652_close_icon
views-count3316 դիտում article-date 00:00 27-03-2021

«Փողոցներում ամեն տեղ գրված չէ՝ «վերջ թավիշին», այլ գրված է՝ «մահ դավաճանին»». Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ԲՀԿ-ն, «Հայրենիքը» և շատ այլ ուժեր, որոնք համաձայնել են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ընտրությունները դիտարկում են՝ որպես պլան մաքսիմում, այսինքն՝ պլան մինիմումը կամ արագ լուծելու խնդիրը մինչև խորհրդարանական ընտրությունների կայանալը դավաճանի հեռացումն է։ Բայց եթե չի ստացվում փողոցի ճնշմամբ կամ այլ քաղաքական ճանապարհներով, ապա որպես հեռանկար՝ տեսնում են նաև ընտրություններին մասնակցելու միջոցով այդ խնդրի լուծումը: Համենայնդեպս, փաստն այն է, որ հայտարարելով իրենց պատրաստակամության մասին՝ մասնակցել ընտրություններին, նրանք շարունակում են լինել «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող քաղաքական ուժեր, նաև որպես ՀՓՇ անդամ՝ եղավ այլ հայտարարություն, որ «Առանց Նիկոլ Հայաստան» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի վարչապետության ժամանակ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն. «Պատճառը շատ պարզ է՝ նախ՝ այդ ընտրությունները կեղծվելու են, այսինքն՝ դրանք ամեն դեպքում չեն արտահայտելու քաղաքական իրավիճակը և հանրության տրամադրությունները, և երկրորդ՝ Փաշինյանի կազմակերպած ընտրություններն իրենց հիմքում լինելու են ոչ թե խորհրդարանական (այսինքն՝ ընտրությունները չեն լինելու այն մասին, թե Հայաստանում ով է իշխանություն լինելու և ով՝ ոչ), այլ ընտրությունները լինելու են այն մասին, թե արդյո՞ք հայ ժողովուրդն ընդունում է կապիտուլյացիոն ակտը, որը ստորագրել է դավաճան Նիկոլը, թե՞ չի ընդունում: Այսինքն՝ պատերազմի արդյունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ:

Այս երկու հարցադրման դեպքում էլ դավաճան իշխանությունն աշխատել է հակառակ մեր պետական շահի, այսինքն՝ երբ Նիկոլն ամեն ինչ անի, որ վերընտրվի, դրանով նշանակելու է, որ ամեն ինչ անում է, որ հայ ժողովուրդը հաշտվի պարտության մտքի հետ և ընդունի այն իրողությունները, որոնք ի սկզբանե և սկզբունքորեն չեն կարող ընդունելի լինել մեր ժողովրդի համար»:

Անդրադառնալով Փաշինյանի մարզային հանդիպումներին, նա նկատեց, որ Փաշինյանն ազատ չի տեղաշարժվում, գաղտնի է պահում իր այցելությունների վայրերը, անսպասելի հայտնվում է այնտեղ և անսպասելի վարչական ռեսուրսով բերում՝ երեխաներով կենդանի վահան են կառուցում Նիկոլի դիմաց, որ ինքն իրեն ավելի անվտանգ զգա: Դա քարոզարշավ էլ չէ, թեպետ այդպես են փորձում ներկայացնել:

Իմ կարծիքով՝ հիմա ռեժիսորական աշխատանք է տարվում իշխանական թիմի կողմից՝ ցույց տալ, թե իբր դավաճանի կողքին կան մարդիկ, որպեսզի հետագայում, երբ իրենք վարչական լծակներով կամ զուտ կեղծ թվեր գրելով՝ ցույց տան հաղթանակը, այդ կադրերն էլ լինեն այն ֆոնը, որը պետք է իբրև համոզիչ դարձնի դավաճանի հաղթանակը»:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր