Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավվել է 3 հատ ձկնորսական կախովի ցանց. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Հունիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավել են 3 հատ ձկնորսական կախովի ցանց։
Նաև արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք։
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ Ս․Ռ-ի և Վ․Թ․-ի մոտից առգրավվել է ակումուլյատորային մարտկոց, էլեկտրական հոսանքի փոխակերպիչ 2 հատ ձկնորսական ցանց (сачок) էլեկտրահաղորդալարերով և 13 հատ որսված «արևելյան տառեխիկ» (ճապալ) տեսակի ձուկ:
Նյութերն ու իրեղեն ապացույցները կուղարկվեն ՀՀ դատախազություն։