Երևանյան լճից դուրս են բերվել և առգրավվել 4 հատ ձկնորսական ցանց և 12 հատ խեցգետնաորսիչ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Վերջին օրերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները, փչովի ռետինե մոտորանավակով իրականացրած ստուգայցի արդյունքում Երևանյան լճից դուրս են բերել և առգրավել 4 հատ՝ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց և 12 հատ՝ խեցգետնաորսիչ։
Հրազդանի կիրճում Հրազդան գետից ևս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ ձկնորսական ցանց:
Առգրավված ապօրինի որսագործիքները վարչական վարույթի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով կոչնչացվեն:
Ստուգայցերը շարունակվում են և ընդգրկում են հանրապետության ամբողջ որսահանդակներն ու ջրային տարածքները։
Շնորհակալություն ենք հայտնում «Դրակոն Բոութի» թիավարության հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Մակար Սարգսյանին՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տրամադրելու համար։