211652_close_icon
views-count57179 դիտում article-date 21:24 07-06-2020

Վանո Սիրադեղյանի դուստրը ահազանգում է

ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հինգ օր ու գիշեր մեր ընկեր, լրագրող Լուսինե Խաչատրյանը անց է կացնում իր տան շքամուտքում` տնից ապօրինաբար վտարումից հետո։ Լուսացնում է աստիճանների վրա հարեւանների, հարազատների, իրեն աջակցողների հետ։ Նստած համբերատար սպասում է,որ գան դուռը բացեն ու իրեն տրամադրեն իրեն անհրաժեշտ իր յոթը տարվա ունեցվածքը։ Ոստիկանները ապօրինի են իրականացրել վտարումը որովհետեւ վարչական դատարանում ոստիկանների գործողությունները կասեցնող հայցապահանջ կար դեռ մայիսի 23 ից, ոստիկանները` Արշակ Խաչատրյանի գլխավորությամբ, ոմն սեփականատեր Տիգրան Բաբայանը, փաստաբան Գուրգեն Թորոսյանը, չսպասելով այդ որոշմանը`ամսի 2-ին գալիս ու վտարում են իրականացնում։ Մինչդեռ հունիսի 5-ին Լուսինեն ստացել է որոշում,որով կասեցվում է ոստիկանների վտարման գործողությունը։Ոստիկանությունը շտապել է հերիք չի, էսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում հերիք չի, եկել- հանել են մարդուն նստացրել են դուրսը, զրկել են իր իրերից, որոնց մեջ ամենակարեւոր փաստերը կան, որոնք գտնվում են նոթբուքի մեջ, նաեւ անձնագիր, փաստաթղթեր։ Եւ այդ վեցը տարիների բնակարանի հետ կապված ամբողջ խնդիրները ներառյալ վերջին երկու տարիներին, թե նույն Տիգրան Բաբայանը, փաստաբան Գուրգեն Թորոսյանը իր ամբողջ շքախմբով ինչ են արել այդ աղջկա գլխին` 1,5 տարի` դուռը կոտրել, մշտապես տուն ներխուժել ու սպառնալիքների տակ պահելով մորն ու դստերը ։ Այսօր Լուսինեն նստած սպասում է, որ գան դուռը բացեն, իր իրերը տրամադրեն` հատկապես նոթբուքը, որի մեջ այնպիսի փաստեր կան, որոնց հրապարակելուց հետո շատերի համար տխուր կլինի ։Մարդիկ չեն բացում դուռը, մի Տիգրան Կոլյայի Բաբայան հրամայում է ամբողջ աշխարհի առաջ իր պայմանն է դնում, որ Լուսինեն իր տուն պետք է չմտնի։ Մինչդեռ դատարանի էս որոշումով Լուսինեն իրավունք ունի մտնելու ու բնակվելու տան մեջ։ Դատարանը իրեն թույլ է տալիս,բայց ոստիկանները հանել են, նստեցրել են դուրսը, իսկ 5 օր ու գիշեր դուռը հսկում է, որ Տիգրան Բաբայանների ու Գուրգեն Թորոսյան ների նման հանցագործները, տունխլողները չգան ու ոչնչացնեն փաստեր պարունակող իրերը: Բազմիցս է խնդրել, որպեսզի դուռը ապահով պլոմբեն, քանի որ իր ոտքը այդտեղից քաշելու դեպքում այդ Տիգրանը, ինչպես որ հանցավոր ճանապարհով ձեռք է բերել բնակարանը այնպես էլ կարող է տան մեջ հանցավորության հետ առընչվող մի որեւիցե առարկա նետել, ոչնչացնելլ համակարգչի մեջի ինֆորմացիան ,եթե արդեն ոչնչացված չէ։ Լուսինեն կարող էր դուռը կոտրել մտնել իր տուն, ինչը համբերատար չի արել, մինչդեռ իր կողքը այնքան մարդ կար։ Մեր լավ ընկերները բոլորը այնտեղ են եղել, ես նույնպես այցելել եմ ու իրեն հաստատ չէին մեղադրի։ Բայց մարդը հինգ օր ու գիշեր սպասել է,որ օրենքով բացեն ու իր անձնական իրերը վերադարձնեն իրեն։Հարգելի իշխանություն բարի եղեք ձեր մասնակցությունը ներդնել ի պաշտպանություն Լուսինե Խաչատրյանի։Մարդը նստած հյուծվում է, անիմաստ մի հանցագործ գործարքի պատճառով։ Բացեք դուռը ,որպեսզի մարդը կարողանա վերցնել իր իրերը, ոչ թե ենթարկվեք հանցագործ Տիգրանի ու փաստաբան Գուրգենի քմահաճույքներին, թե ուրիշները պետք է հավաքեն իր գույքը, ինքը իրավունք չունի տուն մտնելու, իբր` օրենքով, իսկ նույն Տիգրանին ու Գուրգենին հանդուրժում եք իրենց անթիվ անօրինություններով, նույն օրենքը պետք է վաղուց պատժած լիներ այս մարդկանց, որ վիճակը սրան չհասներ, գոնե ես գիտեմ, որ Լուսինեի բոլոր հաղորդումները ու բողոքները մտել են փակուղի` Նոր Հայաստանում: Դեռ հետո կտեսնենք` ձեր օրենքը ինչ է սահմանել հանցագործների համար, որոնք կարողանում են ղեկավարել դատաիրավական համակարգը ու դեռ պայմաններ դնել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր