211652_close_icon

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածուին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2794 դիտում article-date 13:35 05-06-2020
Հունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին և քննարկել նրա թեկնածության հարցը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը: Նախատեսվում են Մհեր Աղաջանյանի հետ հանդիպումներ նաև «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցություններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր