211652_close_icon
views-count3213 դիտում article-date 14:52 04-06-2020

Կառավարության 2020 թ. սուբվենցիոն ծրագրով մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն մի շարք ճանապարհահատվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզիցներկայացված ևս մեկ հայտՙ Հրազդանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն երկար տարիներ որև էասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմմակերես) ճանապարհահատվածներ, մասնավորապես, Միկրոշրջան թաղամասում՝Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ Հարավային թաղամասում՝Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ: Ծրագրի նախահաշվային արժեքը 207.456.000 դրամ է. 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է: Առաջիկայում շին.աշխատանքների իրականացման նպատակով կհայտարարվեն մրցույթներ, ինչից հետոկմեկնարկեն շինարարական աշխատանքները համայնքի նշված թաղամասերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր