2695 դիտում
22:43 29-10-2019
Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Աբովյան քաղաքի N 3 մանկապարտեզի մասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ հիմնանորոգվում է «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքը:
Երկու ընդարձակ հարկերից բաղկացած մասնաշենքում աշխատանքները արագ տեմպերով իրականանում են ու նախատեսված է դրանք ավարտին հասցնել արդեն դեկտեմբեր ամսին, որից հետո մասնաշենքը կկահավորվի համապատասխան գույքով ու պատրաստ կլինի ընդունելու մանուկների նոր խմբերի:
Նշենք, որ այժմ մանկապարտեզ է հաճախում շուրջ 145 երեխա:
Ենթադրվում է, որ նոր մասնաշենքի շահագործումից հետո հաճախող երեխաների թիվը կհասնի մինչև 210-ի:
Նոր մասնաշենքը հիմնանորոգվում է շինարարական բոլոր նորմերին համապատասխան:
Յուրաքանչյուր խմբասենյակ ունենալու է խոհանոց, սանհանգույց, խաղասենյակ, ննջասենյակ:
Երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները նաև ակտիվ կենսակերպի համար. կա մարզադահլիճ, մեթոդ կաբինետ, իսկ մանկապարտեզի բակում առանձնացված են ծաղկանոցներ, որոնք մշակելու են հենց փոքրիկները:
Շահած ծրագրի արժեքն է 125.700.000 դրամ, որից պետական ֆինանսավորման չափը 40% է, իսկ համայնքի ներդրումը՝ 60%:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետը բազմիցս ընդգծել է մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովման անհրաժեշտությունը՝ որպես մարզային խնդիրների լուծման տեսանկյունից առաջնահերթություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+