211652_close_icon
views-count3195 դիտում article-date 16:16 14-07-2020

Կառավարության սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի կկառուցվի նոր մանկապարտեզի շենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի նախատեսված են Նոր մանկապարտեզի շենքի կառուցում Համայնքային փողոցների ասֆալտապատում Արտաքին լուսավորության ցանցի կառուցում: Անդրադառնալով մանկապարտեզի շենքի կառուցմանը՝ ընդգծենք, որ այս համայնքում երբևէ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախելու հարևան համայնքների մանկապարտեզներ: Բալահովիտ կատարած աշխատանքային այցերի ընթացքում Կոտայքի մարզպետի բազմաթիվ քննարկումների առանցքը եղել է այս համայնքում օր առաջ լուծելու մանկապարտեզի հարցը և այս ուղղությամբ մարզային իշխանությունների կողմից իրականացված ջանքերը տվել են սպասելի արդյունքներ և պետական բյուջեի աջակցությամբ այս տարի Բալահովիտում վերջապես հիմքից կմեկնարկեն մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Շուրջ 146.526.000 դրամ նախագծանախահաշվային արժեքով կառուցվող շենքը գործելու է երկու խմբով: Բալահովիտն ամենակարճ ժամանակահատվածում կունենա 70 երեխայի համար նախատեսված նոր ու բարեկարգ մանկապարտեզ, որը ոչ միայն կլուծի երեխաների՝ այլ համայնքների մանկապարտեզներ հաճախելու հարցը, այլև կբարելավի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։ Մանկապարտեզը համայնքին կապահովի մոտ 10-15 հիմնական և ժամանակավոր աշխատատեղերով։ Բացի նոր մանկապարտեզի կառուցման ծրագրից, այս համայնքում երկու առանձին ծրագրեր են հաստատվել, որոնցից մեկի շրջանակում Բալահովիտում արդեն իսկ իրականացվել են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ. առանձին ծրագրով առաջիկայում կմեկնարկեն նաև 2-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Մեր համայնքներում շինարարական աշխույժ եռուզեռը մեկնարկում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր