211652_close_icon
views-count2993 դիտում article-date 11:59 04-06-2020

Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրանց ավագ դուստր Մարիամ Փաշինյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: «Հետազոտությունը ցույց տվեց, որ ես, Աննան, Մարիամը թոքաբորբ չունենք: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հետազոտության կենթարկվեն նաև իր երկու կրտսեր դուստրերը՝ Շուշան և Արփի Փաշինյանները, որոնց մոտ ևս կորոնավիրուսի վարակ էր հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր