211652_close_icon
views-count36451 դիտում article-date 11:40 04-06-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Kia-ն, Honda-ն և Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի սզբնամասում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Հովհաննես Զ-ի վարած KIA մակնիշի, 21-ամյա Տիգրան Ս-ի վարած Honda մակնիշի և 42-ամյա Ավիկ Շ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ավիկ Շ-ն և նրա ուղևոր՝ Կոտայք գյուղի բնակիչ, 32-ամյա Արսեն Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր