211652_close_icon

Աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը. Փաշինյան

views-count3149 դիտում article-date 13:30 03-06-2020
Այս ամեն ինչին հետեւելով, մասշտաբը հասկանալով, ես գալիս եմ եզրակացության, որ աշխարհում չկա որեւէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մաշտաբի հարց, բայց դրանիցը կարողանա լուծել: Այս մասին, յսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին: «Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբն ու իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ: Ոստիկանության աշխատանքին ես կանդրադառնամ, բայց չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը: Մեր ոստիկանությունը դրա համար պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, դա էլ հարց է, բավարար է, թե ոչ: Ես առավոտյան մի ժամ եւ հիմա մի ժամ նստեցի եւ նայեցի մեր օգտատերերի նամակները, սա կատաստրոֆիկ մասշտաբ է:Չի կարող լինել նման ուժային կառույց: Բոլորը ժամացույցի նման աշխատեն, այս խնդիրը չեն կարող կարգավորել»,-ասաց Փաշինյանը: «Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում: Էն մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է, թե նրանց հարազատների առաջ ով է պատասխանատու»,-ասաց վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր