211652_close_icon
views-count40920 դիտում article-date 10:54 03-06-2020

Հետախուզում է հայտարարվել Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 59-այա Յուրի Բեգլարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետախուզվող Յու. Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր