8425 դիտում
21:40 02-06-2020
Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ․ «Տեղեկատվության ստուգման հարթակ»
[url=https://www.tert.am/am/news/2020/06/02/aviation/3305903?fbclid=IwAR2Duk4SUZHJujlrA_CvtSB1Gv9KVvUBxDixPgk9zUppIs6lr5MkQgFK2qQ]Tert.am-ը[/url] գրում է. Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Այսպես, Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն։
Արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։
Հարկ է նշել, որ այս որոշմամբ Հայաստանը չի զրկվել դեպի Եվրոպա թռիչքներից։ Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումները շարունակում են իրականացնել «Ryanair», «Aegean», «Air France», «Austrian Airline», «Brussels airlines», «LOT» և «Wizz air» ավիաընկերությունները։
Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանում գրանցված կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա, մեկ ուղղությամբ՝ Լիոն։
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
12:38 01-02-2014
Համացանցում տարածվել է Էդվարդ Սնոուդենի հավաքած տեղեկատվության ոչնչացման տեսագրությունը. տեսանյութ
9898 դիտում
10:21 03-08-2024
Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերացվե՞լ է միջազգային քրեական հետախուզումը․ «Փաստերի ստուգման հարթակ»
Այս բաժնից
1525 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
835 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան