9880 դիտում
10:21 03-08-2024
Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերացվե՞լ է միջազգային քրեական հետախուզումը․ «Փաստերի ստուգման հարթակ»
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը գաղտնի է պահում տեղեկությունը՝ արդյոք «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ տարի ամռանը հայտարարված միջազգային հետախուզումը վերացվել է։
Հուլիսի 15-ին փաստաբան Լևոն Բաղդասարյանի ղեկավարած գրասենյակը հայտարարել էր, որ «Ինտերպոլից» ստացված տեղեկության համաձայն, Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։ «Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 17-ին գրավոր հարցմամբ դիմել էր Ներքին գործերի նախարարություն՝ հստակեցնելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, որ Ղուկասյանի նկատմամբ վերացվել է միջազգային քրեական հետախուզումը, և եթե վերացվել է, ապա ի՞նչ հիմքով։
Սակայն ՆԳՆ-ից նախընտրել են լռել՝ թաքնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հետևում։ Մասնավորապես, վկայակոչելով նույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը, տեղեկացնում են, որ «տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա»։
Այնուհետև, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նշել են․ «․․․տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։ «Ձեր կողմից հայցվող տեղեկությունները պարունակում են Վարդան Ղուկասյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք առանց այդ անձանց գրավոր համաձայնության տրամադրման ենթակա չեն»,- նշվում է ՆԳՆ նամակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
490 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN