211652_close_icon
views-count881 դիտում article-date 20:29 02-06-2020

Մարկ-Անդրե տեր Ստեգեն. Բացառված է, որ այս ամռանը հեռանամ «Բարսայից»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր-Ստեգենը հայտնել է, որ այս ամռանը չի հեռանա ակումբից: «Ոչ մի շանս, որ այս ամռանը կհեռանամ: Իմ գործակալը ակումբի հետ բանակցություններ էր վարում, սակայն կորոնավիրուսը խանգարեց: Դա պայմանագիրը քննարկելու համար հարմար պահ չէր: Շատերն են այժմ անհանգստանում իրենց կյանքի համար և մենք որոշեցինք հետաձգել բանակցությունները: Ես ու ընտանիքս լավ ենք զգում մեզ Բարսելոնայում», ասել է տեր Ստեգենը: Նշենք, որ 28-ամյա գերմանացու պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2022 թվականին:

Նմանատիպ նյութեր