Մարկ-Անդրե տեր Շտեգեն. Ոչ ոք Մեսիի հետ չի կարող համեմատվել
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Շտեգենը ընդգծել է Լիոնել Մեսիի խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում՝ ՊՍՎ-ի հետ (4:0), որտեղ արգենտինացին հեթ-տրիկի հեղինակ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/19/1105596/]դարձավ[/url]:
«Մեսին միշտ իր մասին խոսեցնել է տալիս, բոլորը գիտեն նրա մակարդակը և ոչ ոք չի կարող նրա հետ համեմատվել:
Սակայն՝ չնայած նրա ամբողջ տաղանդին, մեր թիմում կան 10 այլ խաղացողներ, որոնք օգնեցին մեզ հաղթանակ տանել: Մենք թիմ ենք, այլ ոչ թե՝ մեկ մարդ:
ՊՍՎ-ին հաղթելը բարդ խնդիր էր, նրանք լավ են գործում հակագրոհներ ժամանակ, սակայն հստակ պաշտպանվելով, մենք մեր հաղթանակի հիմքը դրեցինք», ասել է գերմանացի դարպասապահը: