211652_close_icon
views-count77362 դիտում article-date 14:23 01-06-2020

Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈՒ ավտոմեքենա է խոցել. համացանցում տեսանյութ է շրջանառվում. armeniasputnik.am

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը [url=https://armeniasputnik.am/armenia/20200601/23235485/----------.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR0EULg8YB85aQbePqWWMTs56FP1b9D8YogjgGyMf2bANG6o3pEWNgd_YM4]Sputnik Արմենիայի[/url] հետ զրույցում հայտնել է, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում և միայն պատասխանում է նրանց գործողություններին։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է` ինչպես են հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ արձակում։ Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի հարված հասցվում։ Տեսանյութի առնչությամբ որևէ մեկնաբանություն ՀՀ ՊՆ–ից չտրամադրեցին։ «Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում և մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին։ Հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք պատասխան է ստանում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հայկական ԶՈՒ–ի հարվածի տակ է հայտնվել ադրբեջանական ԶՈՒ–ի այն ավտոմեքենան, որը զինծառայողներ է տեղափոխելիս եղել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր