211652_close_icon
views-count661 դիտում article-date 12:28 01-06-2020

Տնտեսավարողներն արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն կստանան. օրինագիծը հաստատվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: «[url=https://armenpress.am/arm/news/1016951.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 112 «կողմ» ձայն: Այսօր գործող օրենսդրությամբ, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար, նա չի կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կան կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի է: Այս մեխանիզմով առաջարկվում է բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև այս տարվա ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի: Կարգավորումը նախատեսված է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների, ձեռք բերվող շենք-շինությունների համար:

Նմանատիպ նյութեր