Նիկոլ Փաշինյան. Վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռված ռեժիմով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր պարետատան նիստում արձանագրեցինք, որ կորոնավիրուսը շատ ծանր են անցնում շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և բարձր զարկերակային ճնշում ունեցող քաղաքացիների շրջանում, իսկ սրանք չափազանց տարածված հիվանդություններ են ՀՀ-ում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նման հիվանդությունների առկայությունը հայտնաբերվել է միայն պացիենտի հոսպիտալացումից հետո, և մարդիկ նույնիսկ կորոնավիուսից վարակվելուց առաջ տեղյակ չեն եղել իրենց օրգանիզմում այդպիսի հիվանդությունների առկայության մասին»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այսօր Հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, որովհետև ծանր և ծայրաեղ ծանր հիվանդների թիվը բավականին շատ է, և վերջին օրերի դինամիկայի հետ մեծացել են: «Երեկվա դրությամբ ծանր վիճակում են գտնվում 358 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 58 պացիենտ, թոքային օդափոխող սարքին միացված է 15 պացիենտ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում