211652_close_icon
views-count918 դիտում article-date 19:59 29-05-2020

Ֆեդերերը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շվեյցարացին վաստակել է 106,3 մլն դոլար որոնցից 6,3 միլիոնը՝ մրցաշարային պարգևավճարներն են, 100 միլիոնը՝ գովազդային եկամուտները: Այս վարկանիշը առաջին անգամ պատմության մեջ գլխավորում է թենիսիստը: Լավագույն տասնյակում են. 2. Կրիշտիանու Ռոնալդու, ֆուտբոլ – 105 մլն դոլար (աշխատավարձը՝ 60 մլն, գովազդային եկամուտները՝ 45 մլն): 3. Լիոնել Մեսի, ֆուտբոլ – 104 (72 + 32) 4. Նեյմար, ֆուտբոլ – 95,5 (70,5 + 25) 5. Լեբրոն Ջեյմս, բասկետբոլ – 88,2 (28,2 + 60) 6. Ստեֆեն Քարի, բասկետբոլ – 74,4 (30,4 + 44) 7. Քևին Դյուրանտ, բասկետբոլ – 63,9 (28,9 + 35) 8. Թայգեր Վուդս, գոլֆ – 62,3 (2,3 + 60) 9. Քիրք Քազինս, ամերիկյան ֆուտբոլ – 60,5 (58 + 2,5) 10. Քարսոն Վենց, ամերիկյան ֆուտբոլ – (55,1 + 4)

Նմանատիպ նյութեր