Ֆալկաոն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Ռադամել Ֆալկաոն դարձել է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները: Կոլումբիացի խաղացողի տարեկան աշխատավարձը նոր աշխատավայրում կկազմի 18 մլն եվրո:
Հավելենք, որ Ֆալկաոյի վարձակալության համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 6 մլն ֆունտ է վճարել «Մոնակո»-ին: