19833 դիտում
12:57 15-07-2017
Բեյոնսեն դարձել է ըստ Billboard-ի վարկածի 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը
Երգչուհի Բեյոնսեն գլխավորել է Billboard հանդեսի վարկածով 2016 թվականի արդյունքներով ամենաթանկ վարձատրվող երաժիշտների ցուցակը: Այդ մասին հայտնում է TACC-ը:
Անցյալ տարի նա վաստակել է 62,1 միլիոն դոլար, այդ գումարից 54,7 միլիոն դոլարը նրան բերել էհամաշխարհային շրջագայությունը Lemonade նոր ալբոմի առթիվ։
Վարկանիշում երկրորդ տեղում է Guns N՚Roses խումբը: Շրջագայության շնորհիվ, որը շարունակվում է մինչ օրս, երաժիշտները 2016 թվականին վաստակել են 42,3 միլիոն դոլար: 100 հազար դոլարով պակաս է ստացել Բրյուս Սփրինգսթինը (42,2 միլիոն դոլար): Թոփ-10-ի ցուցակ են մտել նաև ռեփեր Դրեյքը (37,3 միլիոն դոլար), երգչուհի Ադելը (37 միլիոն դոլար), Coldplay խումբը (32,3 միլիոն դոլար), երգիչ Ջասթին Բիբերը (30,5 միլիոն դոլար), ռեփեր Քանիե Ուեսթը (26,1 միլիոն դոլար):
Նմանատիպ նյութեր
16266 դիտում
23:14 06-12-2017
Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը
5303 դիտում
21:52 24-11-2016
2016 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5250 դիտում
10:07 11-12-2016
Հայտնի է դարձել «Տարվա կին» մրցանակաբաշխության հաղթողը՝ ըստ «Billboard» ամսագիրի
Այս բաժնից
2266 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1537 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է