211652_close_icon
views-count3908 դիտում article-date 16:42 29-05-2020

Այսօր նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտնում է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով։ Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր