211652_close_icon
views-count39661 դիտում article-date 16:03 29-05-2020

Շիրակի մարզում Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերի երիտասարդների ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի և ծեծկռտուքի. 20-ամյա երիտասարդը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. կա ձերբակալված

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://www.aravot.am/2020/05/27/1114022/?fbclid=IwAR1oI7Tf043d32po3egHkTz4n1itHT8WXsSFAcAT2EXGgu7deMu5gEMyQp0]Aravot.am[/url]-ը, մայիսի 27-ին մահացած վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես [color=#EF2929]Aravot.am[/color]-ին տեղեկացրել էր «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։ [b]*** [/b] Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Բիշարյանի որոշմամբ որպես կասկածալ ձերբակալվել է Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի բնակիչ՝ 17-ամյա Հովհաննես Խ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 27-ին Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Զարզանդ Մանուկյանին մահվան հասցնելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ մայիսի 27-ին, ժամը 21։15-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխվել էր Զ. Մանուկյանը։ Հիվանդանոցում արձանագրվել էր, որ նա հանկարծամահ է եղել։ Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և պարզվում է, որ նա հանկարծամահության հետևանքով չի մահացել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նախնական տվյալներով՝ դեպքի օրը Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղի երիտասարդները ֆուտբոլ են խաղացել, որի ժամանակ վեճ է սկսվել ու խմբակային ծեծ։ Այդ ընթացքում էլ մահացած երիտասարդը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Դատաբժիշկը դիակի արտաքին զննությամբ հայտնաբերել է ձախ արմունկային շրջանին հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները նաև տեղեկություններ են ստացել, որ մահացածը ֆուտբոլի խաղի ժամանակ այդտեղ չի եղել, և միայն հետո են զանգել, կանչել, ու հիմա նշված տեղեկությունները քննիչի հանձնարարականով տարածքայիյն ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե քննչական մարմնի կասկածները հաստատվեն, ապա քննիչը դիմելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալ Հովհաննես Խ-ի նկատմամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր