211652_close_icon
views-count806 դիտում article-date 13:48 29-05-2020

Արցախի նախագահը Շուշիի և Քաշաթաղի շրջաններում վարչակազմի նոր ղեկավարներ է նշանակել

Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, իսկ Արտյոմ Սարիբեկյանը՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նախագահը ներկայացրեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրեն Վլադիկ Խաչատրյանի՝ իրեն ուղղված նամակը՝ կապված հանրապետության տարածքում իրականացվող հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը անկորուստ կազմակերպելու հետ: Արցախի նախագահն ամենամեծ խնդիրներից մեկը հակահրդեհային միջոցառումները համարեց, որի նկատմամբ անտարբերություն նկատեց։ «Բնական այս աղետն ամեն տարի տեղի է ունենում բերքահավաքի ընթացքում: ԱԻՊԾ նոր տնօրեն Կարեն Սարգսյանին ներկայացնելու ժամանակ՝ ես արդեն նշել եմ, որ դա լինելու է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս առումով կցանկանայի նշել, որ աշխատանքի թերացումներ են եղել Մարտունու և Քաշաթաղի շրջաններում: Մարտունու շրջանում աշխատանքները հիմնականում սկսվել էին, և վարչակազմի ղեկավարին հորդորել եմ էլ ավելի ակտիվացնել, իսկ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը կազատվի իր պաշտոնից՝ այդ աշխատանքներում պասիվություն ցուցաբերելու համար»,- մանրամասնեց Հարությունյանը: Արցախի նախագահը նշեց, որ այդ վարքագիծը պետք է օրինակ լինի բոլորի համար, և, հանձնարարականները չկատարելու առումով, լինելու են նմանատիպ որոշումներ: Իսկ մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար: Նա մինչ այդ աշխատում էր «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում: Հարությունյանն ընդգծեց, որ նշանակումները պետք է կատարվեն տեղական կադրերի միջոցով:

Նմանատիպ նյութեր