211652_close_icon
views-count1964 դիտում article-date 13:24 25-08-2020

Արցախի նախագահը Քաշաթաղի շրջանի ղեկավարին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այս մասին Հարությունյանը [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/588564495174261]գրել է Ֆեյսբուքի էջում[/url]: «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը: Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»,- ասվում է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր