211652_close_icon
views-count702 դիտում article-date 13:24 29-05-2020

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի վարակված խնամյալն այլ անձանց չի վարակել․ թեստերը բացասական են

Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել»,-գրել է Բաթոյանը: Նա հիշեցրել է, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել էր. նրա մոտ հաստատվել էր վարակը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունում միանգամից մեկուսացվել էին խնամյալի հետ անմիջական շփման մեջ գտնված անձինք՝ շուրջ 20 մարդ: Մայիսի 29-ին նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել է: Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 120 (ավելացել է ևս 7-ով) դեպք:

Նմանատիպ նյութեր