58557 դիտում
13:53 20-01-2017
«Սուր անկյուն» հաղորդաշարի հրապարակած տեսանյութի արձագանքները շարունակվում են. Թովմասյանների ընտանիքին ձեռք մեկնեց նաև «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա հունվարի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «[url=https://web.facebook.com/surankyun/?fref=ts]Սուր անկյուն[/url]» հաղորդաշարի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացվում էր Այնթապ գյուղում ապրող Թովմասյանների անապահով ընտանիքի ծանր առօրյան, մեծ արձագանք է գտել։
Երեկ՝ հունվարի 19-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջություն խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանից և ցանկություն հայտնել, որպեսզի իրենց ուղեկցենք Թովմասյանների տուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի և Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչ Վահրամ Մխիթարյանի գլխավորությամբ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 33-ամյա Վահան Թովմասյանի, 30-ամյա Նարինե Մաթևոսյանի և նրանց 3 անչափահաս երեխաների համար տարվել էր 1 բեռնատար վառելափայտ, հագուստ, և երեխաների այդքան երազած համակարգիչը:
Թովմասյանների ընտանիքի անդամները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ «Սուր անկյուն» հաղորդաշարում եթեր հեռարձակվելու պահից մինչև հիմա պարբերաբար իրենց համար սրտացավ մարդիկ օգնություն են բերում, ինչի համար շնորհակալ և երախտապարտ են: Ասացին նաև, որ վերջապես իրենց երեխաների երազանքները իրականություն են դառնում. մեկի համար դհոլ են բերում, մյուսի համար համակարգիչ, իսկ փոքրիկ Ալվարդի համար էլ վերարկու:
Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչ Վ. Մխիթարյանն էլ պատրաստակամություն հայտնեց իրենց հնարավորության սահմաններում անհրաժեշտության դեպքում կրկին օգնել այս ընտանիքին՝ հավելելով, որ փայտը վերջանալուն պես դիմեն իրեն և ինքը այդ հարցը նորից կլուծի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը միանում է «Սուր Անկյուն» հաղորդաշարի կոչին և խնդրում է բարեգութ մարդկանց հնարավորության սահմաններում այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն, որտեղ երեխաները գիշերում են սառած հատակին՝ երբեմն ներքնակները փոխեփոխ անելով, իսկ վերմակների և անկողնային պարագաների մասին խոսելն ավելորդ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1447 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)