211652_close_icon
views-count2516 դիտում article-date 20:20 28-05-2020

Վարչապետի և նախարարի միջև չի կարող հակասություն լինել. վարչապետի որոշումը պարտադիր է պաշտոնյաների համար. Փաշինյան

[url=https://news.am/arm/news/581577.html?fbclid=IwAR1hQe5hjR6s76Nl57ykL0ruqYJCcM_0_giulejOG34gp4FdtZlNuu8NA98]News.am[/url]-ը գրում է. Ընդհանրապես վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս ընթացքում հակասություններ եղել են վարչապետի եւ առողջապահության նախարարի, վարչապետի եւ պարետի միջեւ: «Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում եւ այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին: Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»: Ինչ վերաբերում հարցին, թե ինչպես է պատահում, որ վարչապետը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ: Օրինակ, առողջապահության նխարարը լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը իր աշխատանքն ու պարտականությունն է: Իսկ կառավարությունը փրոձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու հարց: Դա չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաեւ տնտեսական գործոններն են շատ կարեւոր եւ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել: Ամեն ինչ անում ենք, որ այդտեղ առաջընթաց ունենանք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր