«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը՝ մեծ հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
Լոնդոնյան ակումբը մտադիր չէ 33-ամյա բրազիլացուն նոր պայմանագիր առաջարկել:
«Զինագործների» հետ հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, այլ ոչ թե՝ երկու, ինչպես ենթարդրվում էր նախկինում:
Դավիդ Լուիզը նախորդ ամռանը «Արսենալ» տեղափոխվեց «Չելսիից»: Այս մրցաշրջանի ԱՊԼ-ի 25 խաղում նա դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: