Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիզը ոտքի մկանային վնասվածք ստացել և շարքից դուրս է մնացել երկու շաբաթով:
Դավիդ Լուիզը վերոնշյալ վնասվածքը ստացել է Բրազիլիայի և Ճապոնիայի ազգային հավաքականների միջև տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ:
Այդպիսով բրազիլացի պաշտպանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում ԱՊՕԵԼ-ի հետ կայանալիք հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 22-ին: