736 դիտում
18:21 28-05-2020
Արցախի ԱԺ նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահիպաշտոնը ստանձնելու կապակցությամբ խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ Եվրապայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը.
«ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, եվրոպական տասներեք երկրներում գործող Հայ դատի հանձնամբերի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով:
Շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին՝ ընտրելու իր հիմնարար իրավունքն իրացնելու և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը վերահաստատելու կապակցությամբ:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը մեծ նշանակություն է տալիս Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և իր գործունեության կարևոր մասը ուղղում է դրան: Լիահույս ենք, որ փոխադարձ ըմբռնման մթնոլորտը և գործակցության բարձր մանարդակը, որ ձևավորվել էր դեռ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին կազմի հետ, կշարունակվի Ձեր՝ Ազգային ժողովի նախագահության տարիներին ևս:
Կցանկանայի նաև վստահեցնել Ձեզ, որ Եվրոպական միության տասներեք անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին՝ հանուն Արցախի զարգացման և բարեկեցության:
Կրկին շնորհավորելով Ձեզ այս կարևոր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ»:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
17:59 17-01-2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ. ՀՀ Ազգային ժողով
1088 դիտում
11:56 21-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
1321 դիտում
18:58 22-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ
Այս բաժնից
553 դիտում
23:09 07-05-2024
Վերջին շրջանում այցեր եմ կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ․ ԲՏԱ նախարար
826 դիտում
22:56 07-05-2024
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Փաշինյանին. yerevan.today