1490 դիտում
17:59 17-01-2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ. ՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր մի ժամանակաշրջանում, երբ նոր հնարավորություններ են բացվում օրենքի, արդարության եւ իրավունքի գերակայությամբ բարեզարդելու հայրենական մեր կյանքը եւ արձանագրելու նոր, հայրենաշեն ձեռքբերումներ:
Բարձր ու պատասխանատու այս առաքելությանն է կոչված Ազգային ժողովը` մեր ժողովրդի մեծ վստահությամբ»,-մասնավորապես ասված է Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
19:52 23-08-2021
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
1304 դիտում
16:40 28-08-2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
1085 դիտում
11:56 21-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Այս բաժնից
397 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
664 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
436 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը