211652_close_icon
views-count911 դիտում article-date 11:53 28-05-2020

Մայիսի 21-27-ին ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Մայիսի 21-ից 27-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝ Մայիսի 22-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 23-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 35 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ և Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 24-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուք 3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 25-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 67 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ և Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մայիսի 22-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հյուսիսարևմտյան տարածքում՝ Սինալոայի նահանգի Մազատլան քաղաքից 161 կմ դեպի հարավ-արևմուտք: Մայիսի 27-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Պորտ Վիլա մայրաքաղաքից 80 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Շաբաթվա ընթացքում՝ մայիսի 24-ին Հարավային Իրանում՝ Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգի Դոգոնբեդան քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, իսկ 15 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Երկրաշարժի հետևանքով վնասվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Դեհդաշտի քարավանատունը:

Նմանատիպ նյութեր