211652_close_icon
views-count694 դիտում article-date 21:00 27-05-2020

Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ. ՍԱՏՄ

Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների այսօրվա համատեղ շրջայցի ընթացքում, հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները: Անհատ ձեռնարկատեր Յուհաննա Առաքելյանին (Նուբարաշեն Թաղամաս 11 փ. 2/15) պատկանող օբեկտի աշխատակիցը չի ջերմաչափվել, բացակայել են ջերմաչափման մատյանն ու ձեռնոց-դիմակների համար նախատեսված-մակնշված փակվող աղբամանը: Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն: ՍԱՏՄ մասնագետներն այցելել են Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ևս երեք՝ Ա/Ձ Սամվել Հովհաննիսյան (Նուբարաշեն թաղ, 10-2/5), Ա/Ձ Մելանյա Բարսեղյան (Նուբարաշեն թաղ, 11 փ 8/7), Ա/Ձ Օվսաննա Սահայկյան (Նուբարաշեն Զ-5 թաղ. 1/5), և Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող մեկ՝ «Տեսարան ԷյԷմ» ՍՊԸ (Գ. Հովսեփյան 30/8), հանրային սննդի կետեր: Խախտումներ չեն հայտնաբերվել: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր