48789 դիտում
13:42 27-05-2020
Ողբերգական դեպք Գյումրիում. «Իմ քայլի» պատգամավորի մոր՝ «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենի բնակարանի պատշգամբում աշխատանքներ կատարող տղամարդը վայր է ընկել ու մահացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվադանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզական բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները ապրզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղևոնդ Գասպարյանն էր, ով Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարոմւ Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերությա տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։ Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5731 դիտում
21:55 02-05-2016
Մոսկվայում տղամարդը 20-րդ հարկի պատշգամբում սելֆի անելու ժամանակ վայր է ընկել և մահացել