Մոսկվայում տղամարդը 20-րդ հարկի պատշգամբում սելֆի անելու ժամանակ վայր է ընկել և մահացել
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում` Դերժավինի փողոցում, տղամարդը ընկել է բարձրահարկ շենքի 20-րդ հարկի պատշգամբից՝ փորձելով սելֆի անել: Այս մասին հայտնում է RBC-Ն
Նշվում է, որ տղամարդը բարձրացել է 24-հարկանի շենքի պատշգամբի վրա՝ փորձելով սելֆի անել, սակայն լուսանկարվելիս չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է:
Տղամարդը տեղում մահացել է: