211652_close_icon
views-count51031 դիտում article-date 21:39 25-05-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 46–ամյա վարորդի Mercedes-ն ու 35–ամյա վարորդի КамАЗ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Տիգրան Պողոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ, 35-ամյա Անատոլի Դյակոմովի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր