1020 դիտում
21:31 25-05-2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Այցի ընթացքում Է․ Մարտիրոսյանը շարքային Ա Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու և սահմանախախտին ձերբակալելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
17:27 22-11-2024
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի