35696 դիտում
02:12 12-06-2018
Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին ազատեցին ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հրաչյա Հարությունյանին ազատել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
Այդ պաշտոնում մեկ այլ հրամանագրով նշանակվել է Գրիգորի Հայրապետովը։
Վերջինս եղել է Հայաստանի նախկին 3 նախագահների, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
24676 դիտում
23:22 14-04-2021
Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` «Կրակեմ Հրաչը»
21871 դիտում
20:01 15-10-2019
Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
2737 դիտում
12:43 17-08-2020
Գևորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից