Վարակաբանը հայտնել է COVID-19-ով վարակվածների համար վտանգավոր դեղերը
Վարակաբան Նադեժդա Ժոլոբակի պնդմամբ՝ COVID-19 վիրուսով վարակվածներին արգելված է ընդունել սովորական մրսածության ժամանակ օգտագործվող դեղորայք՝ իբուպրոֆեն, ասպիրին, վոլտարեն, դիկլոֆենակ, նապրոկսեն։
Ինչպես գրում է «Вечерняя Москва» թերթը, վարակաբանի խոսքով՝ նշված դեղորայքը պատկանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի խմբին, և ֆրանսիացի ու իտալացի բժիշկների փորձը ցույց է տվել, որ վերոնշյակ դեղերն օրգանիզմը դարձնում են ավելի «փխրուն» և ստեղծում են բարենպաստ միջավայր, որպեսզի վիրուսը հանգիստ ներթափանցի թոքեր։
Արգելված է նաև պարացետամոլ կիրառել, սակայն այս դեղամիջոցի ազդեցությունը COVID-19- ի վրա դեռևս լիովին ուսումնասիրված չէ: