211652_close_icon
views-count570 դիտում article-date 19:28 23-05-2020

Մենուա Հարությունյան. Համ չեք կարողանում աշխատել, մի հատ էլ Հայաստանի հարաբերություններն եք փչացնում վրաց ժողովրդի հետ

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վրաստանը մեր հարևան պետությունն է, ուր ապրում են մեծ թվով հայեր, և մենք պետք է ուրախ լինենք, որ Վրաստանը կարողանում է պատվով հաղթահարել կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ ոչ թե չարախնդանք, կամ մեր անփառունակ կառավարումը քողարկելու համար՝ վրացիներին անուն կպցնենք.... Այո, ես ուրախ եմ, որ վրաց ժողովուրդը պրոֆեսիոնալ և ադեկվատ իշխանության ունի և բարի նախանձով հետևում եմ մեր հարևաններին՝ հուսալով, որ մոտ ապագայում մենք էլ կկարողանանք ձևավորել ո՛չ պոպուլիստ, ո՛չ դեմագոգ, այլ՝ պրոֆեսիոնալ կառավարություն.... Արա՛, համ չեք կարողանում աշխատել, մի հատ էլ Հայաստանի հարաբերություններն եք փչացնում մեր հարևան վրաց ժողովրդի հետ.... Իմ խաբված ժողովուրդ....»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր