211652_close_icon
views-count89588 դիտում article-date 15:01 23-05-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 22-ին. ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքս Հ-ն, վարելով Violkswagen Passat մակնիշի 36 OP 538 համարանիշի ավտոմեքենան, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 7-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 3-րդ տան պարսպին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալեքս Հ-ն և ուղևոր՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գարեգինյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր