211652_close_icon
views-count57921 դիտում article-date 12:39 23-12-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և փլուզել այն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Էդգար Աղեկյանը իր վարած Lexus 470 մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 36 տան քարե պարսպին, որոշ հատված փլուզել և առաջ ընթացել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Աղեկյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սերյոժա Իսոյանն ու 21-ամյա Խաչիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավերել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հովհաննես Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր