211652_close_icon
views-count69311 դիտում article-date 09:58 23-05-2020

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը BMW-ով բախվել է Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհի կամրջի երկաթե արգելապատնեշին և ընկել ցած. վարորդի դին շտապօգնության մեքենային են մոտեցրել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Համբարյանը իր վարած BMW մակնիշի 36 TC 023 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել ցած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Համբարյանը տեղում մահացել է։ Օպերատւվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվաիկով։ Ժամանել նե նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյան գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր